Ներքին 4 տարի առաջ - 21:56 13-02-2022

34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդաան պայքարի փուլը. Արտակ Բեգլարյան

ԱՀ պետական նախարար Արտակ Բելգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման:
Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը:
Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ:
Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի