copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:11 12-02-2022

Երևանում կաթվածահար է եղել երթևեկությունը. ոստիկանությունը «ռեյդ» է անում

Այս պահին ոստիկանությունը Երևանում պարալիզացրել է ճանապարհային երթևեկությունը։ Վերջին շրջանում ոստիկանությունը պարբերաբար «ռեյդեր» է իրականացնում` զենք-զինամթերք և այլ արգելված իրեր փնտրելով քաղաքացիների ավտոմեքենաների բեռնախցիկներում։

Ինչպես վարորդներից մեկը Oragir.news-ին փոխանցեց, ստուգումներ են կատարվում Բաղրամյան պողոտայում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Տիգրան Մեծ պողոտայում, Զեյթուն վարչական շրջանում։

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր զրուցակցի, ոստիկանությունը ստուգում է միայն տղամարդկանց ավտոմեքենաները։ Ի դեպ, ստուգումներ են իրականացվում նաև մարզերում, ըստ տեղեկությունների` այս պահին նաև Արտաշատում։

Վերջերս նկատելի է, որ նաև մարզերում հաճախակի են դարձել նմանատիպ ստուգումները։ Ըստ ոստիկանության` ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը