copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:35 12-02-2022

Հրդեհ՝ Թեղուտում, այրվել է անասնագոմը և խոտը, սատկել են կենդանիներ

Լոռու մարզի Թեղուտ գյուղում անասնագոմ է այրվել. տերը լուրջ նյութական վնաս է կրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ձորիգեղ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 750 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել փետրվարի 12-ին, ժամը 00:20-ին:

Այրվել են անասնագոմի կառուցատարրերը (մոտ 150 քմ) և 400 հակ պահեստավորած անասնակեր, սատկել՝ 7 խոզ և 6 խոշոր եղջերավոր կենդանի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ