copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:25 10-02-2022

Նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ի համարում գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ եւ այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը։

Այսպես, թերթին հայտնի է դարձել, որ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին՝ ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով․

«Նաեւ տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման գործընթացը կազմակերպող պետական եւ ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով»,-գրել է «Ժողովուրդը»

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի