copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:18 10-02-2022

Իսկ ի՞նչ անել, երբ «ավտոբուսի վարորդն» ուղևորներին անդունդն է տանում․ Փաստ

Վերջին շրջանում որոշակի շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ընդդիմության կամ պարզապես իշխանություններից դժգոհ մարդկանց հասցեին մոտավորապես հետևյալ կոնտեքստում, թե՝ ավտոբուսի վարորդին (օդանավի հրամանատարին, նավապետին՝ ըստ ճաշակի) սպանելու համար երազում եք խորտակված տեսնել ողջ ավտոբուսը: Այս մասին փետրվարի 10-ի համարում գրում է «Փաստ» օրաթերթը․

«Հասկանալի է, չէ՞, վարորդը Նիկոլ Փաշինյանն է, ավտոբուսն էլ (ինքնաթիռը, նավը՝ ըստ ճաշակի)՝ մեր երկիրը: Այսինքն, մեղադրանքի իմաստն այն է, որ հանուն Փաշինյանի հրաժարականին հասնելու ցանկություն կա երկիրը տապալված տեսնել: Ասել, որ նման միտք գեներացնողները չափազանց վտանգավոր բան են անում, նշանակում է պարզապես ոչինչ չասել: Ավելին, սա պարզ մանիպուլ յացիա է, որը տեղավորվում է իշխող ուժի գաղափարների (մեղա, մեղա) ու մոտեցումների շրջանակներում»,- գրել է «Փաստը», ապա նյութի հեղինակը հարցադրում է արել․

«Հիմա պարզապես պարզ հարց կարելի է տալ նման մտքեր տարածողներին. ենթադրենք՝ դուք երթևեկում եք ավտոբուսով (հիշո՞ւմ եք, չէ՞, ճաշակի պահը), ընթացքում հասկանում եք, որ վարորդը ինչ-ինչ պատճառներով (ամենատարբեր) ավտոբուսը տանում է կործանման, իսկ արդյունքում զոհվելու են բոլոր ուղևորներն անխտիր: Ի՞նչ եք անելու այդ պարագայում: Ճիշտ է, ամեն ինչ անելու եք, որ կանխեք վթարը, անդունդ գլորվելը, կործանումը: Թե դրա համար ինչ միջոցներ կձեռնարկեք, ամենևին էական չէ, կարևորը փրկեք բոլորին: Աչքերը փակելը ելք չէ»,- գրել է «Փաստը»՝ եզրակացնելով․

«Այսինքն, այստեղ խնդիրը վարորդը չէ, խնդիրն այն պատճառներն են, թե ինչու է պետք փոխել վարորդին. խնդիրը անդունդը գլորվելուց (օվկիանոսի հատակում հայտնվելուց, ինքնաթիռի պայթյունից) փրկելն է, իսկ եթե այդ ճանապարհին ավտոբուսի «շիթը» մի քիչ վնասվի, դա կարելի է նորոգել նոր վարորդի ու նոր վարպետների հետ: Կործանման դեպքում ոչինչ այլևս չի փրկի...»։

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել