Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:43 09-02-2022

Ժիրինովսկին մեկ շաբաթ պառկած է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում․ ՌԴ ԱՆ

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ կորոնավիրուսով հոսպիտալացման փաստը։ Նախկինում այս տեղեկությունը տարբեր աղբյուրների հղումով փոխանցում էին լրատվական գործակալությունները։

«Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Ժիրինովսկին փետրվարի 2-ին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ախտորոշմամբ»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ, նախարարությունը նշել է, որ քաղաքական գործչի վիճակն այժմ կայուն է, և նա ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Միաժամանակ РБК-ն տարածել է իրավիճակին մանրամասնորեն ծանոթ աղբյուրի խոսքերը, որը հայտնել է, որ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը ծանր է, և բժիշկները երաշխիքներ չեն տալիս։ «Ամեն ինչ բարդանում է համակցված հիվանդությունների պատճառով»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ժիրինովսկին շնչում է թթվածնային սարքի օգնությամբ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել