Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 09-02-2022

Բայդենը Պուտինին անվանել է «միջուկային զենք ունեցող առանց ընկերների տղա». NBC

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր զրույցներում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին համեմատել է նրա նախորդ Անգելա Մերկելի հետ և կարծիք հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ցանկանում է գեներալ Շառլ դը Գոլ դառնալ»։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Ուկրաինայի շուրջ ծավալվող իրավիճակի հետ կապված Բայդենն ասել է, որ Եվրոպայում «շատ քիչ թվով ծանոթ դեմքեր է տեսնում», գրում է NBC-ն։ Միաժամանակ հեռուստաալիքն ընդգծել է, որ Ռուսաստանին համակարգված պատասխան ձևավորելու ԱՄՆ նախագահի փորձերին խոչընդոտել են ՆԱՏՕ-ի երկրների միջև առկա տարաձայնությունները այն հարցում, թե ինչպես պետք է ընկալել Մոսկվայի սպառնալիքը։

Ուստի Բայդենը կատակով դիտողություններ է արել իր եվրոպացի գործընկերների հասցեին։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ոչ մի ընդհանուր բան չունի Մերկելի հետ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առանձնանում է «հախուռն բնավորությամբ», Մակրոնը ձգտում է Շառլ դը Գոլ դառնալ, իսկ Ռուսաստանի նախագահին, իբր, անվանել է «միջուկային զենք ունեցող առանց ընկերների տղա», Բայդենի խոսքերը մեջբերել է հեռուստաընկերությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել