copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:28 09-02-2022

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 3.6 միլիարդ դոլարի բիթքոին է բռնագրավել

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ առգրավել է 3.6 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին, որը գողացվել է 2016թ.-ին կրիպտոարժութային բորսայի վրա հաքերային հարձակման արդյունքում, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Գերատեսչությունը հայտնել է նաև փողերի լվացման փորձի մեջ կասկածվող երկու անձի ձերբակալության մասին։

Պաշտոնատար անձանց խոսքով, սա արդարադատության նախարարության պատմության մեջ ամենախոշոր բռնագրավումն է։ Դատական ​​փաստաթղթերի համաձայն, երկու կասկածյալները, իբր, դավադրություն են կազմակերպել Bitfinex կրիպտոարժութային բորսայի վրա հաքերային հանձակման արդյունքում գողացված գրեթե 120.000 բիթքոինը «լվանալու» համար: Մեղադրող կողմի պնդմամբ, բիթքոինները փոխանցվել են թվային դրամապանակ, որը վերահսկվում է կասկածյալներից մեկի կողմից։ Ընդ որում, նրանց մեղադրանք չի առաջադրվել Bitfinex-ը կոտրելու համար. պաշտոնյաների խոսքով, արդարադատության դեպարտամենտի հետաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում