copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:46 08-02-2022

Հայտնի են դարձել «Օսկարի» հավակնորդները

Ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2022 թվականի Օսկարի անվանակարգերը։ Արարողությունը հեռարձակվել է Oscars Youtube-ի ալիքով։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին Լոս Անջելեսում։

Լավագույն ֆիլմի հավակնորդներն են՝ Քենեթ Բրանայի «Բելֆաստը», Սիան Հեդերի «CODA. Խուլ ծնողների զավակը», Ադամ Մաքքեյի «Մի նայիր վեր», Ռյուսուկե Համագուչիի «Քշիր իմ մեքենան», Դենիս Վիլնևի «Դյունան», Ռեյնալդո Գրինի «Ռիչարդ արքան», Պոլ Անդերսոնի «Լիկորիսի թռչունը», Գալերմո դել Տորոյի «Շան իշխանությունը» և Սթիվեն Սպիլբերգի «Լիկորիսի թռչունը»

Լավագույն ռեժիսորի անվանակարգում կպայքարեն Քենեթ Բրանան, Փոլ Անդերսոնը, Ռյուսուկե Համագուչին, Ջեյն Քեմփիոնը և Սթիվեն Սփիլբերգը։ Լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրված են Օլիվիա Քոլմանը, Ջեսիկա Չեսթեյնը, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուզը և Քրիստեն Ստյուարտը։ Լավագույն դերասան անվանակարգում ընդգրկված են Բենեդիկտ Քամբերբեթչը, Խավիեր Բարդեմը, Էնդրյու Գարֆիլդը, Դենզել Վաշինգտոնը և Ուիլ Սմիթը։

Լավագույն արտասահմանյան ֆիլմ մրցանակի հավակնորդներն են Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռքը», Ռյուսուկե Համագուչիի «Քշիր իմ մեքենան», Յոնաս Ռասմուսենի «Փախուստը» և Յոահիմ Տրիերի «Աշխարհի ամենավատ մարդը» ֆիլմերը:

Ռուսական ֆիլմերն այս անգամ նոմինացված չեն Օսկարի։ Կիրա Կովալենկոյի «Բաց բռունցքներ» ֆիլմը, որը հավակնում էր լավագույն արտասահմանյան ֆիլմի կոչմանը, չի ընդգրկվել համառոտ ցուցակում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը