copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 08-02-2022

Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:

Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է ս․թ․ մարտ ամսվա ընթացքում, և երեք լավագույն մասնակիցները անցնելու են եզրափակիչ փուլ, որն էլ արդեն իսկ կենդանի կատարումներով անցկացվելու է Վիենայի Konzerthouse-ում:

Եզրափակիչ փուլը կկայանա ապրիլին և կհեռարձակվի ուղիղ միացումով մի քանի հեռուստաընկերությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի PBS-ի:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը