copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:01 08-02-2022

Ինքս տրանսպորտից օգտվում եմ և տեսնում եմ՝ մարդիկ կանգնած են, իսկ տրանսպորտն ուշանում է․ Երևանի քաղաքապետ

Նոր բերած ավտոբուսների տեխնիկական սպասարկման վերաբերյալ որոշ հարցեր կային, այդ պատճառով դրանց շահագործումը մի փոքր ուշացավ, բայց արդեն 10-օրյա ժամկետում մենք երկու նոր ուղեգիծ ունենք, որ սպասարկվում են Higer մակնիշ ավտոբուսներով, որոնք կփոխարինվեն։ Քաղաքացիների համար հարամարավետությունից բացի որևէ էական փոփոխություն չի լինի, բայց, միևնույն ժամանակ մենք մրցույթ ենք հայտարարելու, որ այդ հանված ավտոբուսներն այլ գծերում շահագործենք, և դա շատ ավելի արագ կլինի։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տրանսպորտի վիճակը շատ վատ է։

«10-օրյա ժամկետում այն ավտոբուսները, որոնք կայանած են մեր ավտոբուսների կայանատեղիում, շատ արագ տեմպերով դուրս կգան շահագործման»,-ասաց նա։

Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ մինչև մարտի սկիզբ Եվրամիության դրամական միջոցներով և Կառավարության աջակցությամբ իրականացվող 12 մետրանոց նոր ավտոբուսների ձեռք բերման ծրագիրն ավարտվելու փուլում կլինի, և 2020-ի ավարտին դրանք արդեն ՀՀ-ում կլինեն։

«Զուգահեռ տարբեր բանակցություններ ենք իրականացնում, որ մյուս խմբաքանակը նույնպես Երևանում լինի»,-ասաց քաղաքապետը, ապա հավելեց․

«Ես ինքս տրանսպորտից օգտվում եմ շաբաթ-կիրակի օրերին, ինքս տեսնում եմ, որ մեր կանգառներում ունենք քաղաքացիներ, որոնք կանգնած են, և տրանսպորտն ուշանում է»,-ասաց նա՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից ու վստահեցնելով, որ աշխատանք են կատարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել