copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:16 07-02-2022

Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

ՀՀ ազգային ժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամով: Այս նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, նորից ավելացնել և 68 հազարի փոխարեն օրենքով ֆիքսել 100 հազար դրամ թիվը»,-ասաց Վարդանյանը:

Կառավարությունը իր ծրագրում ֆիքսել է, որ մինչև 2026 թվականը նախատեսում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ: Սակայն, պատգամավորը, նկատի ունենալով գնաճը, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումները, կարծում է, որ խելամիտ է նման առաջարկություն անելը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հիշեցրեց, որ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 68 հազար դրամ, լիովին այլ տնտեսական իրավիճակ էր: «2019 թվականից հետո մենք ունեցանք կորոնավիրուս, պատերազմ: Եվ հիմա տնտեսական ակտիվության իրավիճակը տարբերվում է, համեմատելու տարբեր եզրեր են»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց նաև, որ նախագծում մակրոտնտեսական վերլուծություն չկա: «Նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում բեռը դրվելու է տնտեսավարող սուբյեկտների վրա. ի՞նչ է անելու, տնտեսավարող սուբյեկտները պետք է մրցակցեն, առաջնահերթություն է նաև արտահանելու, շուկայում մրցակցային դառնալու հարցը, իսկ եթե ինքնարժեքը բարձրանում է, տնտեսավարողները հարցը լուծում են կարճ ճանապարհով՝ աշխատողների կրճատմամբ, գործազրկության աճով: Կարծում եմ՝ նման փոփոխությունը կբերի գործազրկության աճի»,-ասաց նա:

Երկար քննարկումներից հետո քվեարկությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում