copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:32 05-02-2022

«Հայաստան» դաշինքը ՀՌՀ անդամի նոր թեկնածու կառաջադրի Անժելա Նալբանդյանին

«Հայաստան» դաշինքը, այդուամենայնիվ, որոշել է չհրաժարվել Դոնթի բանաձևով իրեն հասանելիք ՀՌՀ անդամությունից եւ երրորդ փորձն է կատարելու՝ առաջադրելով նոր թեկնածու։ Ընտրությունը կանգ է առել PARA TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանի վրա։ Վերջինս աշխատել է Արմենիա TV-ում, «Sputnik Արմենիա»-ում, «Panarmenian.net գրուպ»-ում։ Նրա թեկնածությունը, բնականաբար, առաջ է տարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դաշինքի նախորդ թեկնածուներ Ռուբիկ Հակոբյանն ու Մանվել Բադալյանը իշխանությունների համար անընդունելի էին, նրանց մերժեցին գլխադասային հանձնաժողովում։

Հետաքրքիր է՝ ընդդիմադիր դաշինքը, որը բոյկոտեց նախագահի ընտրությունը՝ հայտարարելով, որ չի ցանկանում լեգիտիմացնել իշխանություններին, այս առաջադրումով չի՞ լեգիտիմացնում, հարմարվում իշխանությունների բազմակի պահանջներին՝ փոխելով երկու թեկնածու եւ կատարում կին թեկնածու առաջադրելու պահանջը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել