copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:10 05-02-2022

Արցախի անվտանգության, կրթական և տնտեսական զարգացման համար տեխնոլոգիական ուղղության առաջխաղացումը օրվա հրամայական է․ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը կոչ է անում աջակցել Արցախում տեխնոդպրոցի հիմնման նախաձեռնությանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի անվտանգության, կրթական և տնտեսական զարգացման համար տեխնոլոգիական ուղղության առաջխաղացումը օրվա հրամայական է։ Պատրաստելով տեխնոլոգիապես գիտակ սերունդ, ապա զարկ տալով նորագույն տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտների ստեղծմանն ու արտահանմանը՝ մենք ամուր հիմքերի վրա ենք դնում Արցախի ապագան։

Հենց այս մտքով և նպատակով արցախցի երեխաները «Ես» կրթական հիմնադրամի հետ տեխնոդպրոց են կառուցում՝ «ռեԱրմենիա» հարթակում ստեղծելով «Արցախի «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց» Moonq TechnoSchool նախագիծը՝ հանրային դրամահավաքի նպատակով։ Ուրախությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի գումարը՝ 21 միլիոնը, հաջողությամբ հավաքվել է, և ԱՀ կառավարությունն էլ իր գործուն մասնակցությունն է ունենալու նախագծին։

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի համայնքապետը երեխաներին է տրամադրել համայնքապետարանի շենքը, որը մնում է վերանորոգել և կահավորել։ Երեխաները չափազանց ոգևորված են։

Աջակցելով նախագծին՝ մենք միանում եք արցախցի երեխաներին հուսալի ապագա նվիրելու կարևորագույն առաքելությանը։ Չէ՞ որ այսօր փոխելով երեխաների ներկան՝ մենք վաղը փոխում ենք Արցախի ապագան։

Ուստի, կոչ եմ անում նվիրատվություն կատարել այս նախագծի օգտին և այդպիսով ևս մասնակցել Արցախի լուսավոր ապագայի կերտման կարևոր գործին: Իսկ եթե մեկնաբանությամբ + նշանն էլ դնեք այս գրառման տակ, հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր մասնակցություն:

https://www.rearmenia.com/.../940391dc-f9e1-446c-a2b1...»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում