copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:47 05-02-2022

Ֆրանսիայի ափերի մոտ սատկած ձկների «գորգ» է առաջացել

Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆրանսիայի ափերի մոտ, հոլանդական FV Margiris նավը ավելի քան 100000 սատկած ձուկ է նետել օվկիանոս։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիական Sea Shepherd խմբի բնապահպաններն առաջինն են նկատել սատկած ձկների «գորգը»։ Նրանց տվյալներով՝ թափվել է ավելի քան 100 հազար ձուկ։

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է օվկիանոսի մակերեսը ծածկված սատկած սպիտակ ձկան խիտ շերտով, որն օգտագործվում է ձկան ձողիկների և ձկան յուղի արտադրության մեջ։

Ֆրանսիայի ծովային նախարար Աննիկ Ժիրարդենը սատկած ձկների պատկերները «ցնցող» է անվանել և ասել, որ խնդրել է երկրի ձկնորսության ազգային մարմնին հետաքննություն սկսել դեպքի վերաբերյալ:

Margiris-ի նման ընկերությունները օգտագործում են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ ցանցեր և ձկներ մշակում հենց նավերում եղած գործարաններում, մի քայլ, որը քննադատության է ենթարկվել բնապահպանների կողմից:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը