Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 01:25 05-02-2022

Հնարավոր է` Փաշինյանը մարտին այցելի Թուրքիա. Թուրքիայի փոխնախագահ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել Թուրքիա` մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: Այս մասին A Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, - գրում է ТАСС-ը:

«Չնայած վերջերս Ղարաբաղի «ազատագրմանն» ու մեր կողմից սատարվող գործընթացին, որոնք ընկալվում են որպես պատերազմ, իրականում դրանք խաղաղության բանալին են: Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, հնչել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացն արագանա», - նշել է նա: