copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 04-02-2022

Պուտինը պատրաստվում է Հարավային Օսիայի բռնակցմանը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Հարավային Օսիայի բռնակցմանը։ Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է սահմանի ապօրինի հատման գործով դատավարության ժամանակ։

«Ես կարծում եմ, որ Պուտինն արդեն կորցրել է Ուկրաինայում պատերազմի հնարավորությունը, բայց նա պատրաստվում է սադրանքների, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչմանը։ Միաժամանակ նա պատրաստվում է, այսպես կոչված, Հարավային Օսիայի, Ցխինվալի շրջանի բռնակցմանը: Իսկ այն բանի վրա, որ տեղական իշխանությունը թաքնվում է, Պուտինը թքած ունի։ Նա անպայման կանի դա, և ոչ ոք մեզ չի օգնի։ Դա կլինի Իվանիշվիլիի և Պուտինի համատեղ խաղ»,- ասել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործիչն այսօրվա դատավարությանը ներկայացել է ուկրաինական դրոշի գույներով մարզաշապիկով՝ «Հանուն Ուկրաինայի ազատության» գրությամբ, որը նրան է փոխանցել իր քաղաքացիական կինը՝ Գերագույն Ռադայի պատգամավոր Լիզա Յասկոն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը