copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:54 04-02-2022

ՔՊ-ականները խուսափում են խոսել նախագահի իրենց թեկնածուի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել:

Երկու օր անընդմեջ «Ժողովուրդ» օրաթերթը ջանքեր գործադրեց՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության կազմը որպես վարչապետի թեկնածու քննարկել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, ինչպես նաեւ մի քանի կանանց թեկնածությունը: Սակայն ՔՊ խմբակցությունը ոչնչից տեղյակ չի եղել. վերջում հայտնել են կայացված որոշման մասին: Ի դեպ, նախագահի պաշտոնի համար դիտարկվող կանայք եղել են թե՛ իշխանության ներսից, թե՛ ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք: Հավելենք, որ նախագիծն արդեն մուտք է արվել խորհրդարան, սակայն քննարկման օրը դեռ հայտնի չէ: Սահմանադրությանը հղում անելով՝ նշենք, որ այն կքննարկվի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած հատվածում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում