copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:14 03-02-2022

Թաթարստանում հիվանդները տոմոգրաֆիայի համար հերթ են կանգնել դիակի կողքին

Ելաբուգայի հիվանդանոցի այցելուները դժգոհել են դիակի կողքին հերթ կանգնելուց։ Ինչպես գրում է «Թաթարստան 24-ը», հղում անելով տեղի բնակչի խոսքերին, մահացածների մարմինները դուրս են բերվել պատգարակների վրա՝ համակարգչային տոմոգրաֆիայի համար կանգնած հիվանդների կողքով։

Ականատեսը պատմել է, որ հերթը եղել է հիվանդանոցի միջանցքում, որտեղ պատերի երկայնքով թախտեր են եղել։ Մի պահ սանիտարը բացել է միջանցքի դուռը և պատգարակի վրա սպիտակ ինչ-որ բանով ծածկված դիակ է բերել։ Միջանցքում կանգնած 12 հոգին չեն կարողացել դուրս գալ փողոց, քանի որ դուռը փակ է եղել էլեկտրամագնիսական կողպեքով։ Այնուհետև բանալին գտել են և դիակը տեղափոխվել է դիահերձարան։

Կինը կատարվածը որակել է որպես ծաղր մարդկանց հոգեկանի և առողջության նկատմամբ։

Կենտրոնական շրջանային հիվանդանոցից, որտեղ դա տեղի է ունեցել, միջադեպը բացատրել են որպես COVID-19 հիվանդացության աճով պայմանավորված բարդ իրավիճակ և խնդրել են ըմբռնումով մոտենալ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է