Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:05 03-02-2022

Կարևոր է կրթական հաստատությունն ավարտել իրական գիտելիքով․ ՄԻՊ-ն այցելել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարևոր է կրթական հաստատությունն ավարտել իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով. Արման Թաթոյանն այցելել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կրթական հաստատություն:

Քոլեջի սաների հետ զրույցում Պաշտպանն ընդգծել է, որ արվեստի և մշակույթի ներկայացուցիչներն աշխարհն ընկալում են յուրովի գեղեցիկ ու հետաքրքիր, և կարևոր է, որ սաները կրթական հաստատությունն ավարտեն իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով:

Հարց ու պատասխանի ժամանակ Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը, իրավասության ոլորտները, խոսել ինստիտուտի իրականացրած աշխատանքների և երկրում առաջնային մարտահրավերների ու դրանց լուծման ուղղությունների մասին:

Քոլեջի սաները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը հղել Պաշտպանին. հեղինակային իրավունքների խախտում, Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների իրավունքներ և այլն:

Արման Թաթոյանը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել քոլեջում»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել