copy image url
Խոսք 4 տարի առաջ - 17:05 02-02-2022

Իմ խոսքում վիրավորական ոչ մի արտահայտություն չկա․ Ստամբուլյանը դատի է տվել Հասմիկ Հակոբյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։

Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ․

«Եթե հետևել եք նիստերին՝ տիկին Ստամբուլյանը օրենքի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ և մեր թիմին մեղադրեց կոնկրետ մի երկրի՝ Թուրքիայի համար օրենք գրելու մեջ, անհիմն մեղադրեց, և հատկապես նրա վերջին արտահայտությունը պատճառ հանդիսացավ, որ ես էլ ելույթ ունենամ։ նա ասաց՝ Երևան-Ստամբուլ թռիչքները վկա։ Ու տիկին Ստամբուլյանին ես առանց վիրավորելու, առանց մեղադրելու, հատկապես առանց զրպարտելու, քանի որ իմ ասածի ապացույցները նաև իմ Ֆեյսբուքյան էջում են հրապարակված, խորհուրդ տվեցի այդ թեմայով՝ Երևան- Ստամբուլ թռիչքների, մանիպուլիացիա չանել , քանի որ նա, հանդիսանալով «Անռիվա- տուր» տուրիստական ընկերության հիմնադիրը, գումար է վաստակել կոնկրետ Երևան-Ստամբուլ թռիչքների արդյունքում, ինչի ապացույցը ես գտա «Անռիվա- տուր»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում, որ 96,000 դրամով իրականացվում է Երևան-Ստամբուլ թռիչք։ »,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Հակոբյանը։

Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ Ստամբուլյանը հետագայում հերքում է այդ փաստը և ասում է, որ իրենք չեն իրականացրել Երևան-Ստամբուլ թռիչքներ։ «Դրա զրպարտանքը չգիտեմ՝ որն է, որովհետև ապացոյցը, ինչպես ասացի ես․․․, հետո Տիկին Ստամբուլյանը հերքեց, ասաց, որ իրենք չեն իրականացրել ոչ մի թռիչք դեպի Ստամբուլ, և ես ստիպված հրապարակեցի իմ էջում, այսինքն՝ զրպարտանք բնավ չկա։ Վիրավորական ոչ մի արտահայտություն, իմ ելույթը կրկին կարող եք փնտրել համացանցում։ Գումար վաստակելու հետ կապված էլ՝ եթե տուրիստական ընկերություն է, բիզնես է, և շահույթ հետապնդող կազմակերպություն է, բնականաբար շահույթ է հետապնդում»։

Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ դատական գործի հետ կապված ծանուցում դեռ չի ստացել, երբ որ ծանուցում ստանա, դատարանից ամեն բան իր ընթացակարգով կգնա, ինքն էլ որպես օրինապահ քաղաքացի՝ իր փաստաբանի միջոցով կպաշտպանեմ իր շահերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի