Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:18 02-02-2022

Երբ ազգը տեսլական չի ունենում, դառնում է չարչի. Վազգեն Պետրոսյան

Oragir.news-ը զրուցել է «Ազատագրում» շարժման անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Վազգեն Պետրոսյանի հետ՝ բանակի անվտանգության, կայունության, Նիկոլ Փաշինյանի՝ բանակի մեջքը կոտրելու, այս իշխանության օրոք պաշտպանության նախաարարների գործունեության և խորհրդարանական ընդդիմության և իշխանության գործունեության մասին։

«Օրեր առաջ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակն էր։ ՀՀ ՊՆ-ն անգամ շնորհավորական ուղերձ չհղեց բանակի օրվա առիթով»,- իր խոսքն այսպես սկսեց Վազգեն Պետրոսյանը։

Անդրադառնալով բանակաշինության վերաբերյալ հարցին՝ Վազգեն Պետրոսյանն ասաց, որ պատերազմից հետո հատկապես, մենք ունենք բանակի մարտունակության և ազգային անվտանգության խնդիր, և կարևոր հիմնահարցերը մղելվում են երկրորդական պլան։

«Մի կառուցի վրա է հույսը, որը չունի լիարժեք լիազորություններ և այդ կառույցը, Դավիթ Տոնոյանի պաշտոնավարումից սկսած, գտնվում է անմխիթար վիճակում։ Վաղը թուրքը գալու է ու նույն մարկանց, ովքեր որ հիասթափված են, մորթի»։

Անդրադառնալով ընդդիմության և իշխանության գործունեությանը՝ ասաց, որ ՀՀ-ում ընդդիմություն գոյություն չունի և իր երազած Հայաստանի մեջ տեղ չունեն դավաճանն ու անգրագետները։

Խոսելով «Ազտագրում» շարժման հետագա գործունեության մասին՝ ասաց, որ ունեն առաջիկայում շատ անելիքներ, որոնք քայլ առ քայլ իրագործելու են։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել