Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:54 01-02-2022

Լավրովն ուղերձով դիմել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարներին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարներին, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այն մասին, թե ինչպես են Հյուսիսատլանտյան դաշինքում հասկանում անվտանգության անբաժանելիության սկզբունքը։ Այս մասին տեղեկացնում է դիվանագիտական ​​աղբյուրը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց կունենան փետրվարի 1-ին։ Սակայն նրանց դեմ առ դեմ հանդիպում նախատեսված չէ։