copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:35 31-01-2022

Խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներից մեկին

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ստեփանակերտում կազմակերպված մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքին տաք իրեր, հագուստ, խաղալիքներ, կենցաղային իրեր, դեղորայք և մթերք են փոխանցել։

«Այսօր Ստեփանակերտ քաղաքում հասցեական մարդասիրական ակցիա է իրականացվել հադրութցի փախստականների համար։ Ընտանիքը յոթ անդամ ունի` կինը, ամուսինը և հինգ դուստրերը: Ամենափոքրը` Սոֆին, 5 ամսական է։ Հաջորդ շաբաթ մարդասիրական ակցիա կանցկացվի Մարտակերտի շրջանում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը:

Ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 50 ընտանիք հասցեական մարդասիրական օգնություն են ստացել ռուս խաղաղապահներից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում