Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 19:02 27-01-2022

Թունյանը էլի ստում է, ես տնտեսագետ եմ, իմ ինֆորմացիան հարյուր տոկոսով ճիշտ է. տնտեսագետ

Oragir.news-ը խաղադրույքների վերաբերյալ խոսել էր տնտեսագետ Հրանտ Միքաելյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել էր այն թեմային, որ պատգամավոր Բաբկեն Թունյանը օրեր առաջ ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակել էր տվյալներ, որ 2021-ին 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում։

Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքաելյանը անդրադարձել էր վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներին, որի համաձայն՝ շահումով խաղերի և այդ ոլորտի ամբողջ շրջանառությունը 2021-ի 9 ամիսներին կազմել է մոտ 200 մլրդ դրամ, այսինքն՝ 16 անգամ քիչ, քան պատգամավորն է նշել:

«3.2 տրիլիոն դրամը կատարյալ սուտ է: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի ՀՆԱ-ն մի քանի անգամ մեծ կլիներ: Չկա Հայաստանում այնպիսի զանգված, որը կարողանա նման չափի խաղադրույք կատարի, նշելով, որ պատգամավոր Բաբկեն Թունյանի հրապարակած թիվը սուտ է», -ասել էր տնտեսագետը։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ի պատասխան Միքաելյանի՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ 3.2 տրիլիոնը ներառում է նաև շահած գումարներով կրկին կատարված խաղադրույքները և չի նշանակում, որ իրականում այդքան գումար է մուտք արվել խաղային հաշիվներին՝ մարդկանց գրպանից կամ հաշիվներից։

Oragir.news-ը կրկին կապ հաստատեց տնտեսագետի հետ՝ հասկանալու, թե այդ թվերն իսկապե՞ս ճշտված են, թե՞ ոչ, որին ի պատասխան՝ Միքայելյանն ասաց. «Այդ ինֆորմացիան հարյուր տոկոսով համոզված եմ,որ այս թիվը կեղծ է, հիմա ո՞նց ասեմ ձեզ։ Նույնիսկ եթե կրկին մուտքագրվել է, թող հրապարակվի, ես կարող եմ վստահել միայն հրապարակված ստուգելի տեղեկատվությանը, հիմա որևէ ստուգելի տեղեկատվություն չկա։ Այն ինչ կա, վստահ ասում եմ, որ նման բան չկա։ Այսինքն շրջանառությունը, այդ խաղադրույքների և շահույթով խաղերի եկամուտների ամբողջ կոմպլեկտ իրար հետ միասին՝ կազմում են չորս հարյուր հարյուր դոլար՝ տասնմեկ ամսվա ընթացքում, այսինքն ո՞նց կարող է այն ժամանակ կազմի յոթ միլիարդ՝ թեկուզ ասենք կրկնակի, կամ եռակի։ Ո՞նց ասեմ էլ, ես տնտեսագետ եմ, չեմ կարող առասպելների հետևից ընկնել, սա իրականության հետ չի համապատասխանում, ավելի քան համոզված եմ, որևէ ստուգելի տվյալ չկա, այսինքն եթե Բաբկեն Թունյանին դուրա գալիս նման հայտարարություններ անել, թող անի, բայց ես անգամ մի տոկոսով չեմ ենթադրում, որ նման տեղեկատվությունը կարող է իրականությանը համապատասխանել։ Իհարկե, նա էլի ստում է, չի կարող Հայաստանում յոթ միլիարդ դոլարի խաղադրույք կատարվել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից