copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 27-01-2022

Ղազախստանի Սենատը զրկեց Նազարբաևին ԱԽ-ում ցմահ նախագահությունից

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) լիագումար նիստում պատգամավորները հավանության են արժանացրել օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ երկրի Անվտանգության խորհրդում և Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը չեղարկվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատի) պատգամավոր Կանատ Նուրովը հաղորդել էր, որ այս փոփոխություններն ընդունվել են լիագումար նիստում։ Ավելի ուշ դրանք հրապարակվել են Սենատի կայքում։

Այժմ փոփոխություններն ուղղված են լիազորությունների փոխանցմանը։ Բացի դրանից, խորհրդարանը քննարկում է սահմանադրական օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը, որոնք պահպանում են Նազարբաևի՝ Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ լինելու և խորհրդարանում ու կառավարությունում ելույթ ունենալու իրավունքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը