copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:21 26-01-2022

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանը կմնա կալանավորված

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանը կմնա կալանավորված։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։

Նրա տեղեկացմամբ՝ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արեն Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։

Փաստաբանը հայտնեց, որ Արեն Արամյանի առողջական վիճակը օրեցօր բարդանում է։

«Այս պահին բանավոր տեղեկություն ունենք, որ առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց և պետք է ստանա ստացիոնար բուժում»,-հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արամյանը ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով։

Արեն Արամյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 16-ին Սյունիքում սկսված ռազմական բախումների ժամանակ, իսկ հետո վերադարձվել էր Հայաստան։

Արեն Արամյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանը վստահ է, որ նա դատարանում արդարացվելու է, քանի որ փաստեր կան, որ գերեվարվել է ոտքի շրջանում ծանր վիրավորվելուց, ինչպես նաև գլխի շրջանում ստացած հարվածի հետևանքով ուշաթափվելուց հետո։

Հիշեցնենք նաև, որ Արեն Արամյանը Ադրբեջանում 2 վիրահատության է ենթարկվել, վերադառնալուց հետո կարճ ժամանակ կենտրոնական զինվորական հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է եղել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին