Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:19 25-01-2022

Սպիտակ տունը Ռուսաստանին սպառնացել է «ավելի ծանր պատժամիջոցներով, քան 2014թ.

Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր ֆինանսական պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայում սրման դեպքում, շատ ավելի ցավոտ են, քան 2014թ.: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«2014 թվականին մենք պատժամիջոցներ սահմանեցինք...որը հանգեցրեց արժույթի մինչև 50%-ով արժեզրկմանը, և Ռուսաստանի Կենտրոնական բանկը ստիպված եղավ օգտագործել իր պահուստների 25%-ը՝ ռուբլու պաշտպանության համար», - հայտարարել են Սպիտակ տանը:

Նրանք հիշեցրել են, որ Ռուսաստանում գնաճը և այն զսպող տոկոսադրույքները հետո արագացել են՝ հասնելով երկնիշ արժեքների։

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կներդրվեն ոչ թե փուլային, այլ ժամանակ առ ժամանակ՝ առանց աստիճանական բարձրացման։

Գերմանական Bild տաբլոիդի նախօրեին հայտնել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է առաջարկել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների նոր ծրագիրը ներկայացվել է Բեռլինում, այն մշակել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը բացատրել էր, թե ինչու ճիշտ չէ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կիրառել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել