copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 25-01-2022

«Խաղից դուրս» վիճակում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։

Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել