copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:32 20-01-2022

Մարդկայնորեն ես չեմ ցանկանում, որ Պորոշենկոն հայտնվի բանտում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի պետության նախկին ղեկավար Պյոտր Պորոշենկոյին «ոչ իսկական» է անվանել։ Այս մասին հաղորդվում է այժմ բանտում գտնվող քաղաքական գործչի ֆեյսբուքյան պրոֆիլում։

Սակայն Սաակաշվիլին չի ցանկանում, որ Պորոշենկոն հայտնվի բանտում։

Պորոշենկոն Կիև վերադառնալուց առաջ պնդում էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետապնդում է իրեն այնպես, ինչպես վրացական իշխանությունները՝ Սաակաշվիլիին։

«Ես իհարկե շոյված եմ, որ ինստիտուտի իմ համակուրսեցին հիշել է ինձ, բայց, ըստ երևույթին, շտապելուց մոռացել է, որ մի քանի տարի առաջ առաջին անգամ ես բանտում եմ հայտնվել իր անօրինական հրամանով։ Եվ այն բանից հետո, երբ դատավոր Լարիսա Սոկոլն ինձ ազատ արձակեց, նրան, դարձյալ Պորոշենկոյի հրահանգով, սկսեցին հետապնդել...»,- նշվում է Սաակաշվիլիի հրապարակման մեջ։

Վրացի քաղաքական գործիչը հիշել է, թե ինչպես է ինքը ստիպված եղել լքել Ուկրաինան 2020 թվականին:

«Ես մարդկայնորեն չեմ ցանկանում, որ Պորոշենկոն հայտնվի բանտում, բայց կարծում եմ, որ այն ֆոնին, որ նա զուգահեռներ է անցկացնում ինձ հետ, մենք միմյանց հետ քիչ ընդհանուր բան ունենք»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը։

Երբ Պորոշենկոն նախագահի պաշտոնում էր, Սաակաշվիլին կարճ ժամանակով եղել է Օդեսայի մարզի ղեկավարը։ 2016 թվականի նոյեմբերին պետության ղեկավարը Սաակաշվիլիին հեռացրել էր նահանգապետի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր