copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:16 20-01-2022

Փառք ու պատիվ մեր իշխանություններին՝ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չեն փակել. ՀՌՀ թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,- նշեց Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ եթե, օրինակ, հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու այս կամ այն պատրվակն օգտագործելով՝ փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու Հակոբյանի դիրքորոշումն ու որ դեպքում կողմ կլինի եթերի դադարեցմանը:

Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, թե ինքը քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է:

«Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը», – ասաց նա:

ՀՌՀ թեկնածուի խոսքով՝ եթե վաղը որևէ հեռուստաընկերության եթերով որևէ մեկը բռնություն քարոզի, ինքը կդիմի դատարան՝ առաջարկելով լիցենզիայից զրկել հեռուստաալիքին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել