copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 20-01-2022

Ով կփոխարինի Լևոն Յուլյանին․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սերժ Սարգսյանի ամենամտերիմ անձանցից մեկի՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի անսպասելի հրաժարականը երեկ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտին ընդամենը մեկ տարի էր մնացել։ Յոլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անձնական պատճառներով է դիմում գրել։ Իշխանական շրջանակներից էլ ասում էին, որ Փաշինյանին հորդորով է հեռանում՝ տեղը զիջելով հեղափոխականի, որպեսզի մեծ թափով սկսեն համակարգային կոռուպցիայի բացահայտումը։ Ինքը՝ Յոլյանը, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ 14 տարի ոլորտում է, 2017-ից պալատի նախագահն է՝ հոգնել է, բացի այդ՝ անձնական պլաններ ունի, եւ իրեն շատ ժամանակ է հարկավոր դրանք իրագործելու համար։

Բիզնեսո՞վ եք զբաղվելու․ հարցին Յոլյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել․ «Ինչ պիտի անեի, արել եմ, հետեւիցս թողնում եմ լուրջ պրոֆեսիոնալ թիմ՝ ունակ»։

Հաստա՞տ ճնշումներ չեն եղել։ «Միայն արյան ճնշում»,- կատակեց նա։ «Այս պահին գտնում եմ, որ իմ ընտանիքին ավելի շատ եմ պետք»։ Իսկ հնարավո՞ր է Ձեր ընկերը՝ Սերժ Սարգսյանն է խորհուրդ տվել դիմում գրել, ընդդիմությունը, ասում են, նոր թափով իշխանափոխության պայքար է սկսելու։ «Լավ, էլի։ Կրկնում եմ՝ հազար ուրիշ խնդիրներ ունեմ, որոնք ավելի կարեւոր են»

։ Յոլյանին փոխարինողի երկու անուն է շրջանառվում՝ Ատոմ Ջանջուղազյանի եւ ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանի։ Սակայն Յոլյանի հետ զրույցից հասկանալի դարձավ, որ առավել հավանական է վերջինի թեկնածությունը։ Նա ասաց, որ «երիտասարդ, թարմ» ուժ կգա» ։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը