copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:20 19-01-2022

Երևանում թալանել են բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը

Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վաճառքի վարչության պետի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` հունվարի 19-ին, ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից։ Նա հայտնել է, որ եկել է տուն և տեսել, որ այն թալանել են։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Փաշինյանը նրանց հայտնել է, որ հավանաբար հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից