copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:32 19-01-2022

Կնոջը հարիր չէ նման բաներ անելը. Հռիփսիմե Ստամբուլյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»:

«Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի ու մանկական տրավմաները չեն անդրադառնա անձի ինքնորոշման վրա ու հետագայում այդ ամենը խորհրդարանում չի անդրադառնա», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե շատ է ցավում նման որակի քննարկումների համար:

«Կնոջ անունը չեմ էլ հիշում, ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի ու իրեն նման բաներ թույլ չտա, կնոջը հարիր չէ նման բաներն անելը: Ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում, կարդացեք Ստամբուլ բառը որտեղից է գալիս, Ստամբուլն ինչ է, որքանով Թուրքիայի հետ կապ ունի, ցավում եմ, որ այսքան տգիտություն կա: Ես ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան», - հայտարարեց Ստամբուլյանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել