copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:27 19-01-2022

Որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը․ Գեղամ Մանուկյան

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Երևան–Ստամբուլ և Ստամբուլ –Երևան թռիչքների գործարկմանը։

«Որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը, խնդիրը հետևյալն է․Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորում օրինակ խոսում, որ 2003 թվականին իր վարչապետության ժամանակ՝ տեսեք՝ ես թույլ տվեցի դեպի Երևան թռիչքներ»,–ասաց նա։

Իր ելույթի վերջում նա նաև անդրադարձավ իշխանական պատգամավորների կողմից պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն։ «Տպավորություն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել