Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:52 18-01-2022

Ռուսաստանը սկսել է տարհանել դիվանագետների ընտանիքներին Կիևից և Լվովից.  NYT

Ռուսաստանի երկու հյուպատոսությունների դիվանագետներին հանձնարարվել է պատրաստվել Ուկրաինայից հեռանալուն։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։

Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ 18 մարդ՝ հիմնականում ռուս դիվանագետների երեխաներ ու կանայք, հունվարի 5-ին լքել են Ուկրաինան։ Եվս մոտ 30 մարդ հեռացել են Կիևում ՌԴ դեսպանատնից և Լվովում հյուպատոսությունից հաջորդող օրերին։

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ Վաշինգտոնն իմացել է պատրաստվող տարհանման մասին։ «Մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին տարհանել նրանց ընտանիքի անդամներին Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատնից», - ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական դեսպանության կրճատումը կարող է լինել «մասամբ քարոզչություն, մասամբ նախապատրաստություն մոտալուտ հակամարտությանը, մասամբ խորամանկություն կամ բոլոր երեք սցենարները միանգամից», գրում է թերթը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որոշում չի ընդունել ներխուժման մասին, ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել