copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:20 18-01-2022

Բաքվից կսկսեն երթուղային ավտոբուսներ աշխատել դեպի Շուշի և Ակնա

Ադրբեջանը հունվարի 24-ից սկսած ավտոբուսային երթուղի է բացում Բաքվից դեպի Շուշի և Ակնա (Աղդամ), հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Այնտեղ կարող են մեկնել միայն որոշակի կարգի քաղաքացիներ, որոնք հատուկ թույլտվություններ են ստացել։ Առաջին հերթին դա վերաբերում է այդ տարածքներում աշխատողներին։

Մյուս ցանկացողներին կթույլատրվի դա անել տարին մեկ անգամ ՝ դժբախտ պատահարներից ապահովագրման առկայության դեպքում։

Ավտոբուսներին կուղեկցի ոստիկանությունը։

Ուղևորին մուտքի հատուկ թույլտվության, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պատվաստումների մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով կներդրվի տվյալների բազայում:

Շուշին և Ակնան Արցախի այն բնակավայրերից են, որոնք 2020թ․-ի ռազմական ագրեսիայի արդյունքում անցան Ադրբեջանի տիրապետության տակ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել