copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:30 16-01-2022

Չինաստանում արգելվել է շպարված տղամարդկանց ցուցադրումը հեռուստատեսությամբ

South China Morning Post-ը հաղորդում է, որ Չինաստանի իշխանություններն արգելել են շպարված տղամարդկանց ցուցադրումը հեռուստատեսությամբ։ Նաև էկրանից չպետք է երևան «հասարակական կարգին և բարոյականությանը» հակասող անհատներ։

Չինաստանի իշխանություններն արգելքը հիմնավորել են նրանով, որ շպարված դերասանների կերպարը չի համընկնում տղամարդկանց մասին «ավանդական» պատկերացումների հետ։ Հեռուստատեսությանը պարտավորեցրել են գեղեցկության չափանիշ սահմանել, որը կհամապատասխանի չինացիների «բարոյական արժեքներին»։

Բացի այդ, Պեկինը հեռուստատեսությանը հրահանգել է, որ ժամանցային մասի փոխարեն կենտրոնանան սոցիալիստական ​​և ավանդական չինական մշակույթի վրա: Նաև հեռուստատեսությանն արգելել են չափազանց բարձր աշխատավարձեր վճարել և շքեղություն ցուցադրել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում