Արտաքին 4 տարի առաջ - 10:34 16-01-2022

Ամերիկյան սինագոգի հարձակումը հեռարձակվել է ուղիղ եթերով

ԱՄՆ Տեխաս նահանգի Քոլեյվիլ քաղաքում պատանդառութունը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Սոցցանցերում հեռարձակման ժամանակ լսվում է, թե ինչպես է բրիտանական առոգանությամբ զինված տղամարդը ասում. «Եթե որևէ մեկը փորձի շենք մտնել, ես ձեզ ասում եմ... բոլորը կմահանան»:

«Ես կմեռնեմ։ Ինձ համար լաց մի՛ եղեք»,- կրկնում է նաև տղամարդը։

Գրավումից հետո հեռարձակումը տեւել է մի քանի րոպե։ Ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես է զինյալը սպառնում պատանդներին, իսկ հետո այն ընդհատվում է։

Դեպքը տեղի է ունեցել Բեթ Իսրայել սինագոգում։ Ոստիկանությունը բանակցություններ է վարում պատանդներին վերցրած տղամարդու հետ, այդ թվում՝ համայնքի ռաբբի Չարլի Սայթրոն-Ուոքերին:

Դեպքի վայրում են ոստիկանությունը և ՀԴԲ-ի հատուկ նշանակության ջոկատը (SWAT):

Իրավապահ մարմինների աշխատակիցները տարհանել են մոտակա շրջանների բնակիչներին և հորդորել նրանց խուսափել սինագոգի շրջակայքից:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել