Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:22 15-01-2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է Ղազախստանում խաղաղապահների գործողությունների մասին

Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի մուտքը Ղազախստան ժամանակին էր, իսկ Ռուսաստանի և այլ երկրների խաղաղապահների և տեղի բնակչության միջև կոնֆլիկտներ չեն եղել։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության համար ճիշտ ժամանակին է դիմել ՀԱՊԿ-ին։ Դիմումը համապատասխանել է Ղազախստանում ստեղծված բարդ իրավիճակին, ընդգծել է Զասը։ Խաղաղապահ զորախմբի երկրում գտնվելու ժամանակ որևէ միջամտություն չի եղել Ղազախստանի ներքին գործերին։ Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Ղազախստանի ուժային կառույցները լիովին աջակցել են խաղաղապահներին։

Ստանիսլավ Զասը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում խաղաղապահները կարող էին ուժային գործողությունների մասնակցել, բայց երկրի իշխանությունները նման հարցումով չեն դիմել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից