copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:55 13-01-2022

Մի ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները. ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։

Ընդհանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։
Հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։ Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր։
Քաղաքացին հավատալով այս ամենին՝ ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։

Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է իբր էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած` ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա` կանխիկացնում։

Խարդախության մեկ այլ եղանակն էլ հետևյալն է։ Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում` գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացուն տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ամբողջ գումարը։

Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և Քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ Ուստի, պետք է լինել տեղեկացված։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, մի՛ հավատացեք ու մի՛ ուղարկեք անծանոթներին ձեր անձնական տվյալները։ Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ Եղե՛ք իրազեկված, որ չդառնաք հանցագործության զոհ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը