Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:52 12-01-2022

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը:

Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել