copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:58 12-01-2022

Կանադայի նահանգներից մեկում հարկ է կսահմանվի չպատվաստվածների համար

Կանադայի Քվեբեկ նահանգը «առողջության հարկ» կսահմանի նրանց համար, ովքեր հրաժարվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներից։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, հայտնել է The Guardian-ը:

Վարչապետ Ֆրանսուա Լեգոն ասել է, որ նոր «հարկը» ուժի մեջ կմտնի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»։ Ընդ որում, նման հարկի չափը դեռ որոշված ​​չէ, բայց այն զգալի կլինի։

«Քվեբեկում մեծահասակների մոտ 10%-ը պատվաստված չէ, բայց նրանք կազմում են վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների մոտ 50%-ը: Նրանք, ովքեր կհրաժարվեն ստանալ իրենց առաջին չափաբաժինները առաջիկա շաբաթների ընթացքում, ստիպված կլինեն վճարել առողջության նոր հավելավճար»,- ասել է Լեգոն:

Նրա խոսքով՝ որոշումը «արդարության հարց է» պատվաստված բնակչության 90 տոկոսի առջև։

Հիշեցնենք, որ աշխարհում գրանցվել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճ։ Օրական ավելի քան 2,8 միլիոն նոր կորոնավիրուսային վարակ է հաստատվել, մեծ մասը՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իտալիայում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը