copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:21 12-01-2022

Հրետանու ձայները լսելի են եղել Կութ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերում. ՄԻՊ

«Թե ինչ վիճակում են դիրքերի կահավորումները, ճիշտ չէ, որ ես հիմա դրանց վիճակի մասին խոսեմ, բայց իմացեք, որ դա ամենօրյա ուշադրության ներքո է։ Կահավորման հետ կապված խնդիրներ արձանագրել ենք, այդ խնդիրները տարբեր են` անհատականից սկսած։ Այստեղ կան նաև քաղաքական, ռազմական բնույթի հարցեր, հետևողական ենք այդ խնդիրների լուծմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ դիրքերի կահավորումը զինծառայողների իրավունքների պաշտպանության հարց է, և իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են բոլոր հարցերը, իրականացնում են մոնիթորինգային այցեր։

«Ես պարբերաբար այցելում եմ Սյունիքի մարզ և մեծածավալ տեղեկանք եմ ներկայացրել ՊՆ, որում վերհանել ենք ոչ միայն դիրքերի կահավորման հարցերը, այլ նաև հարցեր, որոնք վերաբերում են բարոյահոգեբանական վիճակին, դրանց հաղթահարման ուղղություններին և լուծումներին», -ասաց նա։

Թաթոյանը նշեց, որ երեկ Գեղարքունիքի սահմանային դիրքերում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ստացել են ահազանգեր Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Կութ գյուղերի հետ կապված։

«Կապի մեջ ենք եղել բոլորի հետ։ Կութ գյուղում, որտեղ ավելի քիչ են եղել, միևնույն է լսելի են եղել հրետանու ձայները։ Այստեղ պետք է նկատի ունենանք հետևյալը, որ ադրբեջանական զինված ծառայողները հարձակումները գլխավորապես տարել են այն տարածքներից, որոնք վերաբերում են մայիսյան ներխուժումներին»,-նշեց ՄԻՊ-ը։

Արմեն Թաթոյանը նշեց, որ պատերազմի օրերին Սյունիքում ունեցել ենք նաեւ երրորդ ներխուժումը։

«Մենք ունենք նաև երրորդ ներխուժումը, որը ինքներս ենք բացահայտել, դա տեղի է ունեցել պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 20-ի կողմերը։ Կապանի Ծավ գյուղի հարակից տարածքում, որը քարտեզով ֆորմալ մտնում է ՀՀ տարածքի մեջ։ Ադրբեջանցիները անմիջապես տեղակայված են մեր գյուղերի հարևանությամբ և բնակիչներին պատկանող հողերում, նրանց ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, առավել ևս, որ այնտեղ հայտնվել են նոր պատերազմի սպառնալիքի, հարձակումների սպառնալիքի ուժով։ Սա զրոյացնում և ապալեգիտիմացնում է նրանց ներկայությունը։ Երբ ՀՀ ՄԻՊ-ը անընդհատ դրա մասին հայտարարություններ է անում, դա չպետք է նենգափոխվի, ինչպես կար որոշ ժամանակ առաջ, մենք ցույց ենք տալիս նրանց ապալեգիտիմ լինելը։ Երեկվա արարքները դրա պարզ ապացույցն էին։ Մենք ժամանակ չունենք, պետք է հրատապ գործենք, իրադարձությունները արագ են զարգանում են և որքան մենք հապաղում ենք, այնքան մեր սահմանային բնակիչների իրավունքները մնում են չապահովված»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել