Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:37 11-01-2022

Մեծ Բրիտանիայում Ջոնսոնին մեղադրում են կարանտինի կանոնները խախտելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղադրել են կարանտինի կանոնները խախտելու համար։ Առաջին լոքդաունի ժամանակ նա երեկույթ է կազմակերպել իր այգում, որին հրավիրել է 100 մարդու, գրում է The Guardian-ը։

Միջոցառումը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, երբ ողջ երկիրը գտնվում էր խիստ կարանտինի մեջ։ Այդ օրը նախարարներից մեկը՝ Օլիվեր Դաուդենը, ճեպազրույցում ասել է. «Տնից դուրս կարելի է միաժամանակ հանդիպել միայն մեկ անձի հետ՝ պայմանով, որ կպահպանեք սոցիալական հեռավորություն»:

Այնուամենայնիվ, այն ժամանակ վարչապետի գլխավոր անձնական քարտուղար Մարտին Ռեյնոլդսը հրավերքի նամակներ է ուղարկել հրավիրվածներին՝ խնդրելով նրանց բերել «իրենց խմիչքը»:

«Բարև բոլորին, չափազանց լարված շրջանից հետո մենք մտածեցինք, որ լավ կլիներ օգտվել հիանալի եղանակից և այս երեկո սոցիալական հեռավորությամբ մի քիչ խմիչք խմել Դաունինգ Սթրիթի այգում: Խնդրում ենք միանալ մեզ ժամը 18:00-ից և բերել ձեր սեփական խմիչքը»,- ասվում է էլեկտրոնային նամակում։

Այդ ժամանակ խնջույքին եկել էր 40-ից ոչ ավելի մարդ։

Ինքը՝ կառավարության ղեկավարը, հրաժարվում է պատասխանել այդ ժամանցային միջոցառման մասին հարցին՝ վկայակոչելով, որ պաշտոնական հետաքննություն է ընթանում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան