Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:41 11-01-2022

Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը: Հայկ Սարգսյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, ովքեր են հանդիսանում շահառու: Մասնավորապես, զինծառայողի ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները, հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը:

Ընդ որում, քույրը եւ եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

Նույն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասն էլ սահմանում է, որ 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաեւ այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:

«Խնդիրը այն է, որ այս պահին առկա է իրավիճակ, երբ ունենք 16 դեպք, որտեղ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուները բացակայում են, այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը այդ զինծառայողների մասով չի կատարվում: Սակայն մեզ հայտնի բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր, եղբայրներ, տատ կամ պապ»,- ասաց Սարգսյանը:Նա նշեց, որ օրենքի այս նախագծով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառուներ կհամարվեն նաեւ զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողի եղբայրը, քույրը, պապը և տատը:

Նա նշեց, որ օրենքում կատարվող այս լրացումը նաեւ բխում է զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցելու պետության պարտավորությունից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել