copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:38 10-01-2022

Հանքարդյունաբերության ծավալը նվազել է, իսկ մշակող արդյունաբերության ծավալը՝ աճել․ էկոնոմիկայի նախարարություն

2021թ․ հունվար-նոյեմբերը 2020թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ՝ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%-ով։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանքագործական արդյունաբերության ծավալը նվազել է 0.4%-ով, իսկ մշակող արդյունաբերության ծավալն աճել է 2.6%-ով։

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել է․

▪Սննդամթերքի արտադրություն՝ 2.8%,
▪Խմիչքների արտադրություն՝ 25.5%,
▪Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակներ՝ 20.9%,
▪Հագուստի արտադրություն՝ 24.4%,
▪Դեղագործական արտադրատեսակներ՝ 3.9%,
▪Կաշի, կաշվե արտադրատեսակներ՝ 42.6%,
▪Այլ ոչ մետաղական արտադրատեսակներ 23.4%,
▪Կահույքի արտադրություն՝ 22.9%։

Կրճատվել է.

▪Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն՝ 14.3%,
▪Հիմնական մետաղների արտադրություն՝ 13.5%,
▪Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն՝ 40.7%,
▪Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 24.9%:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում