copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:07 10-01-2022

Գեներալի 24 տարեկան դուստրը «Օպել» է նվեր ստացել․ ի՞նչ ունեցվածք ունի ԳՇ պետի նոր տեղակալը

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում։ Մինչ այդ Մարտիկյանը զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Մարտիկյանը տնօրինում է 2 անշարժ գույք, որից մեկը՝ բազմաբնակարան շենքում՝ համատեղ սեփականությամբ, Երևանի կենտրոնում, իսկ մյուսը՝ նորակառույց շինություն Կոտայքի մարզում՝ միանձնյա սեփականության իրավունքով։

Մարտիկյանը համատեղ սեփականությամբ նաև հողամաս ունի Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Նա իր տարեկան հայտարարագրում 1 մեքենա է ներկայացրել՝ 2004 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի, մոդելը չի նշվում։ 2020 թվականի վերջում Մարտիկյանի ֆինանսական միջոցները, ըստ հայտարարագրի, կազմել են 4 մլն դրամ, այդ տարվա ընթացքում նա ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել է շուրջ 8 մլն դրամ։ Առաքել Մարտիկյանի կինը՝ Լալա Մինասյանը, 2020 թվականի ավարտին ունեցել է 1 մլն 100 հազար դրամ գումար։ Այդ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 1 մլն 900 հազար դրամ, որպես եկամտի աղբյուր՝ հայտարարագրում նշվում է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն ու փոխհատուցումը։

Առաքել Մարտիկյանի նույն հասցեով բնակվող դուստրերից մեկը՝ Նարինե Մարտիկյանը, որն, ըստ հայտարարագրի, աշխատել է արտգործնախարարությունում, 2019 թվականին իր բանկային հաշիվներին ունեցել է 5 մլն դրամ, և 1 մլն դրամ կանխիկ գումար։ ԱԳՆ-ից նա ստացել է 1 մլն 600 հազար դրամ՝ որպես աշխատավարձ։ Առաքել Մարտիկյանի՝ նույն հասցեում բնակվող մյուս դուստրը՝ Արմինե Մարտիկյանը, միանձնյա սեփականության իրավունքով տիրապետում է հողամասերի Շենգավիթում և Շորժայում։

2020 թվականի ընթացքում նա ձեռք է բերել 20 հազար դոլար արժողությամբ «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի մեքենա, ունի նաև «Տոյոտա» մակնիշի մեկ այլ մեքենա, և նվեր է ստացել 1998 թվականի արտադրության «Օպել»։ Արմինե Մարտիկյանի ֆինանսական միջոցները 2020 թվականին կազմել են 2 մլն 500 հազար դրամ, նա ՊՆ-ից տարեկան ստացել է 3 մլն 789 հազար դրամ աշխատավարձ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել