Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:58 10-01-2022

Չինական մեծ պատի մի հատված փլուզվել է երկրաշարժի հետևանքով

Չինական մեծ պատի 2 մետրանոց հատվածը փլուզվել է 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հունվարի 8-ին Ցինհայ նահանգի շրջաններից մեկում ուժեղ երկրաշարժ է եղել, որից հետո իշխանությունները մշակութային ժառանգության կոթողների ստուգումներ են իրականացրել սեյսմիկ ակտիվության հետևանքով տուժած շրջանում: Մասնագետները պատի փլուզումն արձանագրել են հարևան Գանսու նահանգում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կմ հեռավորությամբ:

Պատի փլուզված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի իշխանության ժամանակներում (1368-1644): Վերականգնման համար պաշտպանիչ սարքավորումներ են տեղակայել պատի տվյալ հատվածում: Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են:

Չինական մեծ պատը մի շարք պաշտպանիչ կառուցապատումների համալիր է, որը ձգվում է Չինաստանի հյուսիսում և Մոնղոլիայի հարավում: Նման կառույցներ ստեղծվել են հնագույն ժամանակներում քոչվորներից պաշտպանվելու համար: Համարվում է, որ միասնական համալիր այն դարձրել է առաջին չին կայսր Ցին Շի Հուանդը (մ. թ. ա. 259 – 210 թթ.): Ամենաերկար և լավագույնս պահպանված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի իշխանության օրոք: Պատը ձգվում է մոտ 850 կմ երկարությամբ՝ Լյաոնին նահանգից մինչև Գանսու:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան