copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:55 08-01-2022

ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումն իմ կողմից սխալ համարելը պայմանավորված է Ղազախտանի իշխանության կողմից Հայաստանի և Արցախի դեմ տարիներ շարունակ իրակացվող քաղաքականությամբ:
Հատկապես Արցախի դեմ Ադրբեջանական վերջին արյունալի ագրեսիայի ընթացքում Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը ոչ մի պարագայում չէր տեղավորվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում գործընկերային տրամաբանության մեջ:
Նույնիսկ այս երկրի վարքագիծը կարելի էր բնորոշել ոչ բարեկամական ու խիստ մտահոգիչ, ինչը զգալի վնաս է հացրել ՀԱՊԿ- և ԵԱՏՄ-ի միջազգային վարկանիշին ու հեղինակությանը:
Սա Հայի և Հայկական պետականության արժանապատվության հարց էր, պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը ու ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով:
Հ.Գ. ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում:
Հ.Հ.Գ. Մեր տղերքին մաղթում եմ անփորձանք, Հային բնորոշ պատվով ու արժանապատվությամբ ծառայություն և շուտափույթ վերադարձ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում